Քաղաքականություն 

Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարների ելույթն ավարտվել է հանրային վիճաբանությամբ

analitik.am

 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի բանակցություններից հետո համատեղ հայտարարությամբ հանդես գալը ավարտվեց հրապարակային վիճաբանությամբ, բայց դրանից հետո նախարարները, ծիծաղելով, ընթրիքի գնացին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

Իր ելույթի ընթացքում Դենդիասը հայտարարել է, որ Հունաստանում չկա թուրք փոքրամասնություն, այլ կա միայն մուսուլմանական փոքրամասնությունը: Նա նշել է, որ Թուրքիան խախտում է Հունաստանի ինքնիշխան իրավունքները, իսկ հարաբերությունները բարդացնում է պատերազմի սպառնալիքը, երբ Հունաստանը խոսում է իր ինքնիշխան իրավունքների իրագործման մասին:

«Ես իմ ելույթում ոչ մի վիրավորական արտահայտություն չեմ արել Հունաստանի հասցեին, իսկ նա ասում է, որ մենք խախտում ենք Հունաստանի ինքիշխանությունը: Մենք չենք կարող ընդունել նման հայտարարությունները: Մեր գործողություններն ուղղված են կիպրոսցի թուրքերի և Հունաստանի թուրք փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը: Թուրք փոքրամասնությանն ասել. «դուք թուրք չեք, այլ միայն մուսուլման եք», անմարդկային է»,- իր հերթին հայատարարել է թուրք նախարարը:

 

 

Նույն շարքից