Հասարակություն 

Հաջորդ շաբաթ կիրականացվի Արցախի բնակչության աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարումները. Մանե Թանդիլյան

analitik.am

 

Հաջորդ շաբաթ կիրականացվի Արցախի բնակչության աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյան

«Ծրագրի շրջանակում մարտ ամսին աջակցություն է ստացել ավելի քան 101,000 արցախցի։

Աջակցությունը ստանալու համար յուրաքանչյուր ամսվա համար լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին։ 63 տարին լրացած կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք աջակցությունը կստանան իրենց թոշակի և նպաստի հետ միասին՝ միևնույն վճարման եղանակով»,- գրել է նա։

Նույն շարքից