Սպորտ 

Հայաստանի մարմնամարզիկները վաղը կմեկնեն Շվեյցարիա

analitik.am

 

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը ապրիլի 17-ին կմեկնի Շվեյցարիայի Բազել քաղաք, որտեղ նույն ամսի 21-25-ը տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է 5 հոգու՝ Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին, Արթուր Ավետիսյանին, Արմեն Պետրոսյանին և Գագիկ Խաչիկյանին:

Նրանք բոլորը կմասնակցեն բազմամարտի մրցումներին։ Առանձին գործիքների վրա հանդես կգան Արթուր Դավթյանը (նժույգ թափեր և հենացատկ), Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը (երկուսն էլ՝ օղակներ):

Բազմամարտի չեմպիոն ուփոխչեմպիոնը մեդալներից  բացի կստանան նաև օլիմպիական ուղեգիր: Հավելենք, որ շատ մարզմնամարզիկներ արդեն ունեն խաղերին մասնակցելու արտոնագիր, ուստի հնարավոր է, որ անգամ տասնյակում տեղ գրաված մարզիկները արժանանան Տոկիոյի բաղձալի ուղեգրերի:

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում կհամալրեն մրցավարական հանձնախումբը, իսկ հավաքականի մարզչի դերը կկատարի Հայկ Նազարյանը:

 

Նույն շարքից