Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը շարունակում է աճել

analitik.am

Աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,2 մլն մարդ, հիվանդացության մակարդակը շարունակում է աճել արդեն 8-րդ շաբաթը շարունակ:  Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

«Covid-19-ի հիվանդացության թվերն աճում են 8-րդ շաբաթը շարունակ, անցած շաբաթ վարակվել է 5,2 մլն մարդ: Մահացությունը շարունակում է աճել 5-րդ շաբաթը շարունակ»,- ասել է Գլխավոր քարտուղարը:

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 142 մլն 343 հազար 448 է, հիվանդությունը հաղթահարել է 120 մլն 821 հազար 422 հոգի, մահացել՝ 3 մլն 37 հազար 44 մարդ:

Նույն շարքից