Տեսանյութեր Քաղաքականություն 

Երեկ պաշտոնից ազատված Արցախի ԱԻ փոխնախարարը կրկին եկել էր Ազգային ժողով

analitik.am

 

Երեկվա հայտարարություններից հետո Արցախի ԱԻ փոխնախարար Բորիս Ավագյանն այսօր կրկին ԱԺ էր եկել: Նա եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի սենյակում:

Աթաբեկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեկ Ավագյանին ճանապարհելիս վերջինիս հեռախոսին զանգ է եղել, տեղեկացրել են, որ Արայիկ Հարությունյանն ուզում է նրան ազատի աշխատանքից. «Ինձ համար դա անթույլատրելի երևույթ է, քանի որ դրանով հարվածում են ԱԺ ինստիտուտին»:

Պատգամավորի խոսքերով, ինքը չի հասկանում, թե ինչ են ուզում կանխել Ավագյանին ազատելով, քանի որ նա հրավիրվել է գերիների հարցով քննարկման համար. «Այդ ինչ աստիճանի ցանկություն են ունեցել ազատելու, որ նույնիսկ չեն համբերում ու չեն անում օրինակ հաջորդ օրը»:

Աթաբեկյանի համար անհասկանալի է բացատրությունը, որ Ավագյանը դիրքի չարաշահում է թույլ տվել:

Հարցին, թե ինչու է այսօր Ավագյանը եկել խորհրդարան, Աթաբեկյանն ասաց. «Եկել է, որ հասկանանք՝ երեկվա միջադեպից հետո հնարավորություն ունե՞նք շարունակելու այն, ինչ սկսել ենք»:

Աթաբեկյանը նաև ասաց, որ երեկվա քննարկումները եղել են բացառապես գերիների մասին, որևէ քաղաքական քննարկում, հայտարարություն չի եղել:

Նույն շարքից