Հասարակություն 

Խաղաղապահները 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանքեր

analitik.am

 

Ռուսաստանյան խաղաղապահները նախօրեին ավելի քան 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ, որոնք գտնվում են Արցախում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Դադիվանքը հնագույն քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

 

Նույն շարքից