Հասարակություն 

Իլոն Մասկը՝ Tesla-ի էլեկտրամոբիլների վթարի արդյունքում երկու մարդու մահվան մասին

analitik.am

 

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը մեկնաբանել է իր ընկերության էլեկտրամոբիլի հետ կապված վթարը Տեխասում, որտեղ երկու մարդ է մահացել: Ի պաշտպանություն ավտոմեքենայի՝ միլիարդատերն ասել է, որ վթարի պահին ավտոպիլոտը միացված չի եղել:

«Տեխասում վթարի ենթարկված Tesla-ի վթարի պահին ավտոպիլոտը միացված չի եղել»,-գրել է գործարարը Twitter-ում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ ապրիլի 17-ին ԱՄՆ-ում՝ Տեխասում, Tesla-ի էլեկտրամոբիլը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում երկու մարդ է մահացել: Ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է ծառին, չի տեղավորվել շրջադարձի մեջ և բռնկվել:

 

Նույն շարքից