Իրավական 

Ստիպված եմ լինելու ներկայացնել վճռաբեկ բողոք. Տիգրան Աթանեսյան

analitik.am

 

Փաստաբանների պալատի դեմ իմ ներկայացրած հայցերից մեկով (կարգապահական գործ), ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 15.04.2021թ. որոշում է կայացրել, որով քաղաքացիական գործի վարույթը կարճել է այն պատճառաբանությամբ, որ փաստաբանի և փաստաբանների պալատի միջև վեճը կրում է հանրային բնույթ և ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին (քաղգործ ԵԴ/27468/02/19):

Սկզբունքորեն դեմ չեմ նման մոտեցմանը, բայց դա ունի խիստ բացասական անդրադարձ իմ որպես հայցվորի իրավունքներին և արդար դատաքննության իրավունքի իրացմանը:

Փաստորեն, վերաքննիչ քաղաքացիական դատարանը, կատարելով այս նորամուծությունը, անտեսում է կոնկրետ հայցվորի շահերը: Պալատի վիճարկվող որոշումը կայացվել է 2 տարի առաջ ու պարզ է, որ խնդիրներ եմ ունենալու նույն հայցադիմումը վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու հետ՝ զուտ ժամկետների առումով:

Դժվար է կանխատեսել, թե արդյոք վարչական դատարանը հարգելի կհամարի ժամկետի բացթողումը, թե՝ ոչ, չմոռանանք նաև, որ պալատի որոշումների բողոքարկումը ունի հատուկ հայցային վաղեմություն՝ 1 ամիս ստանալու պահից:

Ստիպված եմ լինելու ներկայացնել վճռաբեկ բողոք, թեպետ մեծ հաշվով ճիշտ եմ համարում, որ այդ գործերը ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

Նույն շարքից