Տեսանյութեր Քաղաքականություն 

Եթե դա ասեր, որպես դերասան, կարող էինք հարցը քննարկել սրճարանում. Բորիս Ավագյանն ասաց, որ իր ընկեր պատգամավորն ավելորդ հայտարարություն է արել

analitik.am

 

Ես քննադատել եմ իմ ընկերոջը: Իշխանական պատգամավորն իմ ընկերն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԻ փոխնախարարի պաշտոնից ազատված Բորիս Ավագյանը՝ նկատի ունենալով իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանին ու նրա հայտարարությունը. «Ես իրավունք ունեմ քննադատելու իմ ընկերոջը: Մենք երեկ իրար հետ հեռախոսով խոսել ենք, քննարկել ենք, ես բացատրել եմ իմ դիրքորոշումը, մենք իրար հետ որևէ խնդիր չունենք: Մենք Արթուրի հետ շատ մոտիկ ընկերներ ենք: Իմ ընկերը սխալ բան է ասել: Նա որպես պատգամավոր նման բան չպետք է ասեր: Եթե նա դա ասեր որպես դերասան, մենք կարող էինք դա սրճարանում քննարկել: Բայց երբ որպես պատգամավոր է նման բան ասում, կարծում եմ, որ խնդիրներ է առաջացնում: Կարծում եմ, որ նա ինձ հետ համաձայնվել է»:

Հիշեցնենք, որ Արթուր Մանուկյանն ասել էր, որ գերիների հարցով պետք է դիմել Ռուսաստանին: Ավագյանի խոսքերով, երեկ քաղաքական քննարկում, հայտարարություններ չեն եղել:

 

Նույն շարքից