Միջազգային Քաղաքականություն 

Չադի նախագահը սպանվել է նախագահի պաշտոնում վերընտրվելու օրը

analitik.am

 

Չադի նախագահ Իդրիս Դեբին վերընտրվել է նախագահի պաշտոնում ու մահացել հենց նույն օրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նախագահի պաշտոնում վերընտրվել էր արդեն 6-րդ անգամ, իսկ երկիրը ղեկավարում էր արդեն ավելի քան 30 տարի:

Ընտրություններից հետո Դեբին որոշել է իր հակառակորդների նկատմամբ հաղթանակը տոնել առաջնագծում՝ մեկնելով մարտական գործողությունների գոտի՝ երկրի հյուսիս: Այստեղ ապստամբները հարձակվել են կառավարական ուժերի վրա, ինչի արդյունքում էլ նախագահը վիրավորվել է ու ավելի ուշ մահացել հիվանդանոցում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից