Հասարակություն Տեսանյութեր 

Ադրբեջանցի զինվորները երազում են դառնալ երկրորդ Ռամիլ Սաֆարով. Լապշինը տեսանյութ է հրապարակել Գորիս-Կապան ճանապարհից

analitik.am

 

Բլոգեր Ալեքանդր Լապշինը տեսանյութ է հրապարակել դեպի Կապան ու Մեղրի գնացող ավտոճանապարհից, որի վրա տեղակայված են նաև ադրբեջանական ուժեր, որոնք, սակայն, չպետք է որևէ կերպ խոչընդոտեն հայկական տրանսպորտի անցուդարձին:

Բլոգերը հայտնում է, որ իրեն զինվորականները հորդորել են դիմակ դնել ադրբեջանական հատվածով անցնելիս, քանի որ Բաքվում  իրեն «շատ են սիրում». «Դա ասացին շատ լուրջ: Իսկ եռակողմ հայտարարությո՞ւնը, իսկ Ադրբեջանի տված երաշխիքնե՞րը՝ անվտանգության մասով: Ինձ ասացին «Չէ որ Դուք խելամիտ մարդ եք, և լավ հասկանում եք, որ Ալիևի տված երաշխիքները որևէ արժեք չունեն»: Այո, ես ամեն ինչ լավ հասկանում եմ ու դա ինձ չի ուրախացնում»:

Լապշինի խոսքերով, ադրբեջանցի զինվորները, որոնք կանգնած են զենքով, սրտի խորքում երազում են դառնալ երկրորդ Ռամիլ Սաֆարով՝ նվեր բնակարան, ժողովրդական սեր, նվերներ, համբույր անձամբ նախագահից, գումար, շքեղություն: Նրանք գիտեն, եթե որևէ մեկին գնդակահարեն, իրենց հետ որևէ բան չի պատահի:

«Այսինքն, ստացվում է, որ ադրբեջանցիները կարող են գողանալ ու սպանել Կապանից Գորիս մեկնող մարդուն, այն բանի պատճառով, որ ճանապարհ 4 կմ-ն անցնում է Ադրբեջանո՞վ, այդպե՞ս է ստացվում»,-հավելում է նա:

 

Նույն շարքից