Հասարակություն Տեսանյութեր 

Ինչու ռուսաստանցիները պետք է մոռանան Թուրքիայի մասին /Տեսանյութ/

analitik.am

 

Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը միակ պատճառը չէ, որպեսզի ռուսաստանցիները զերծ մնան Թուրքիայում 2021-ին հանգստանալուց: Այս մասին վերջինս խոսել է «Թույլ տվեք ասել» հաղորդման ժամանակ։

Օնիշչենկոյի խոսքերով, մեկուկես տարուց ավելի առանց ռուս զբոսաշրջիկների և նրանց փողերի, Թուրքիայի առողջարաններում ծառայության մակարդակը նվազել է, ուստի այնտեղ հանգստանալը դարձել է պարզապես վտանգավոր:

«Մենք մեկուկես տարի այնտեղ չենք գնացել, այնտեղ գումար չենք տարել, և նրանց հյուրանոցները դատարկվել են, այնպես որ նրանք այժմ տուրիզմի բիզնեսի բավարար մակարդակ չեն ապահովում, և բացի կորոնավիրուսից, այնտեղ հնարավոր է վարակվել նաև հեպատիտով և այլն»,-ասել է նա:

Նա հորդորել է ռուսաստանցիներին արձակուրդն անցկացնել թեկուզ Ռուսաստանի լողափերում: Սթրեսային 2020 թվականից հետո շատ քաղաքացիներ պետք է բարելավեն իրենց առողջությունն ու հուզական ֆոնը, ասել է Օնիշչենկոն, սակայն պատվաստումները պարտադիր են հարավ ուղևորվելուց առաջ:

Նույն շարքից