Քաղաքականություն 

Շոյգուն հայտարարել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից սադրանքների մասին

analitik.am

 

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն սադրիչ գործունեություն են ծավալում Սև ծովի ավազանի երկնքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հարավ-արևմտյան ռազմավարական ուղղությամբ իրավիճակը շարունակում է բարդ մնալ մի շարք երկրների կողմից ռուսական սահմանի մոտ ռազմական ներկայությունը մեծացնելու փորձերի պատճառով»,-ասել է նա:

Շոյգուն նաև հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը շարունակում է ձգտել ապակայունացնել Դոնբասում իրավիճակը:

 

Նույն շարքից