Իրավական 

Այսօր ստացա արդարադատության նախարար Բադասյանի որոշումը դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին. Աթանեսյան

analitik.am

 

Այսօր ստացա արդարադատության նախարար Ռ.Բադասյանի որոշումը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:

Որոշման կայացման առիթ է հանդիսացել դատավորի կողմից իր հարցազրույցում ռուս մեծ գրող Մ.Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելը՝ «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովեքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»:

Դե ինչ, Միխայիլ Աֆանասյեվիչ, ես կզարմանայի, եթե նիկոլական Հայաստանի իշխանությունները հարգեին Ձեր ստեղծագործությունները: Դա կհակասեր ստեղծագործությունների էությանը, կամ, ավելի ճիշտ, եթե հարգեին, Հայաստանը երբեք նիկոլական չէր լինի:

Հ.Գ. Չկա չարիք առանց բարիք՝ ունեմ առիթ մի քանի բան Բուլգակովից վերընթերցելու:

Տիգրան Աթանեսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից