Հասարակություն Տեսանյութեր 

Մենք պետք է այսօրվանից սկսած նեղենք վարորդին. Հայկ Մարության /տեսանյութ/

analitik.am

 

Երեւանի ավագանու այսօրվա նիստին, արաձագանքելով ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանի հարցին, քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է քաղաքում կայանումների հետ կապված խնդրին:

Քաղաքապետը նշել է, որ հատկապես Կենտրոնում կայանումների խնդրի սկզբունքային կարգավորման համար քայլեր կձեռնարկվեն տրանսպորտային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ:

Միեւնույն ժամանակ, քաղաքապետը կարեւորել է այս պահին գործող կարգավորումների շրջանակում կայանման կանոնների խստիվ պահպանման կարեւորությունը՝ այդ հարցում ակնկալելով ՃՈ ծառայության գործուն աջակցությունը:

«Ինձ համար շատ ցավոտ է ամեն օր կենտրոնում տեսնել, որ երեխայի հետ սայլակով մայրիկը իր երեխայի հետ չի կարողանում մայթով անցնել, որովհետեւ մեկը որոշել է, որ իր մեքենայի երկու ակերը երկու մետրով պետք է մխրճված լինեն մայթին: Այդ մեքենան պետք է վերցնել եւ ուղիղ տանել տուգանային հրապարակ, առանց քննարկման, և մեծ տուգանքով պատժել այդ մարդուն», - ասել է քաղաքապետը:

Հակոբ Կարապետյան

Նույն շարքից