Քաղաքականություն 

Ով կմտածեր, որ էսքան տարի մեր երկրում ապրելուց ու մասնագիտական գործունեություն ծավալելուց հետո, այսօր ես նման տողեր կգրեմ. Ղևոնդյան

analitik.am

 

Սա Գորիսում է (upd. Խնածախ գյուղ)։ Սյունիքը հանձնելու ձևը gps «դեմարկացիան» էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջև։ Խնդիրը այսքան մոտ ադրբեջանցի դիրքերը մոտ բերելն էր, որ մեր համեմատ գերակայություն ունենան և X ժամին, երբ սիգնալը Բաքվից գա, ասենք, երբ Ուկրաինա ՌԴ բախումը սկսվի, սրանք Սյունիքի թեման սկսեն։

Ու չզարմանաք, եթե ՀՀ ներկա իշխանությունները, իմիտացիոն դիմադրություն ցուցաբերելով, ռուսներին արգելեն իրենց օգնել` համարելով դա Սյունիքը թորքին հանձնելու իրենց` սուվերենիտետի խախտում...

Ով կմտածեր, որ էսքան տարի մեր երկրում ապրելուց ու մասնագիտական գործունեություն ծավալելուց հետո, այսօր ես նման տողեր կգրեմ։ Ցավոք սա է իրողությունը։

Սա քաղաքականություն վաղուց չի, սա մեր կյանքն է...

Իրականում սա մեծ ողբերգություն է, երբ ֆիքսում ես իշխանությանդ` ուրիշ երկրի շահերի սպասարկու լինելու հանգամանքը։ Բայց ավելի լավ է իմանալ, սա փաստել, քանզի պետության լիարժեք կորստի խնդիրը առավել քան ակտուալ է։

Ֆոտոն՝ Davit Hakobyan֊ի

Քաղաքագետ՝ Ալեն Ղևոնդյան

Նույն շարքից