Իրավական Տեսանյութեր 

«Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվել․ մեկ անձ ձերբակալվել է/տեսանյութ/

analitik.am

 

 

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապրիլի 17-ին օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Գաջեգործների փողոցի բնակիչներից մեկը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

49-ամյա տղամարդը նույն օրը բերման ենթարկվեց բաժին, իսկ որդին իրենց շենքի նկուղից ոստիկաններին ներկայացրեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր և 5,45 մմ տրամաչափի 144 փամփուշտ։

Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել է։

Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքրեագիտական փորձաքննություններ։

Հարուցվել է քրեական գործ։

Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից