Հասարակություն Միջազգային 

Facebook Messenger-ի օգտատերերի վրա հարձակում է եղել

analitik.am

 

 

 

Փորձագետները զգուշացրել են 84 երկրներում, ներառյալ Ռուսաստանում  Facebook Messenger-ի օգտատերերի վրա հարձակման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

արձակման են ենթարկվել 84 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Եվրոպայից, Ասիայից, MEA տարածաշրջանից, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայից օգտատերերը:

Ընկերությունում նշել են, որ օգտատերերի զգոնությունը թուլացնելու նպատակով չարագործները օգտահաշիվներում օգտագործել են անվանումներ, որոնք նման են հայտնի մեսենջերին՝  Messanger, Meseenger, Masssengar եւ այլն եւ որպես գլխավոր նկար տեղադրել հավելվածի պաշտոնական նկարը:

Հաղորդագրության մեջ պարունակվել է կարճ հղում, որը ստեղծել են linktr.ee, bit.ly, cutt.us, cutt.ly, rb.gy ծառայությունների միջոցով: Անցնելով հղումով՝ օգտատերերը հայտնվել են ֆիշինգային կայքում:

Արդյունքում զոհը ռիսկի է դիմել կորցնել իր օգտահաշվի նկատմամբ հասանելիությունը, ինչպես նաեւ անձնական տվյալները՝ հեռախոսահամար եւ էլեկտրոնային հասցե:

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից