Քաղաքականություն 

Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում է Հայաստանին. Միրզոյանը Եվրանեսթում խոսել է գերիների մասին

analitik.am

 

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռավար ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ 9-րդ նստաշրջանում։

ԱԺ նախագահն իր խոսքում անդրադարձել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով արձանագրված Եվրամիության հանձնառություններին` աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առաջնորդվելու ուժի չկիրառման, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներով։

«Այնուամենայնիվ, հենց վեց ամիս առաջ մենք ականատես եղանք Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման սկզբունքի կոպտագույն խախտման. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Արցախի դեմ:

Չնայած բազմաթիվ փաստերին, որոնք ապացուցում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և վերջինիս հետ կապվող օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, նախապես ծրագրավորված էր, Ադրբեջանը ցայսօր ցինիկաբար մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ:

Պատերազմ, որի ընթացքում հենց ինքն իրականացրել է աննախադեպ ծավալների հասնող բռնություններ և զանգվածաբար իրագործել պատերազմական հանցագործություններ»,– ասել է Միրզոյանը։

Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևողական եւ միտումնավոր խախտումները լրջորեն խարխլում են հայտարարության լիարժեք իրականացումը ու տարածաշրջանում նոր մարտահրավերներ առաջ բերում։

Մանրամասն՝ այստեղ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից