Հասարակություն 

Հայ ըմբիշը պարտություն կրեց 0։10 հաշվով

analitik.am

 

 

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտեց վրացի Նիկա Կենտչաձեի հետ եւ պարտություն կրեց 0։10 հաշվով։

Արման Ավագյանն (79 կգ) ապրիլի 19-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին: Քառորդ եզրափակիչում նա 1:11 հաշվով պարտություն էր կրել Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևից, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց մակեդոնացի Դեյան Միտրովի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 12:1:

Հայաստանի հավաքականից այս առաջնությունում միակ մեդալը նվաճեց Արման Անդրեասյանը (70 կգ), որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։3 հաշվով հաղթել էր մոլդովացի Միխայիլ Սավային

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից