Հասարակություն 

Ջարդել են վանքի խորանի քարերը

analitik.am

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել Իջևան համայնքում հաշվառված Սուրբ Անդրե (Վարդան Արևելցու մենարան) միջնադարյան հուշարձանի տարածքում։

Վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, ջարդել խորանի քարերը։

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը ահազանգել է ոստիկանություն։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից