Կորոնավիրուս Հասարակություն 

Մեկ օրում ավելացել է ավելի քան 656 հազարով․ կորոնավիրուսային թվերն աշխարհում

analitik.am

 

Մեկ օրում ավելացել է ավելի քան 656 հազարով․ կորոնավիրուսային թվերն աշխարհում

Նոր կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 141,75 մլն-ը՝ մեկ օրում ավելանալով ավելի քան 656 հազարով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ մահվան ելքերի թիվն աճել է ավելի քան 10,5 հազարով՝ գերազանցելով 3,02 մլն-ը:

Ապրիլի 20-ին՝ ժամը 16:57-ի դրությամբ, ԱՀԿ-ում տեղեկություններ են ստացվել 141 754 944 վարակվածների եւ 3 025 835 մահացածների մասին: Վարակվածների թիվն ավելացել է 656 406 – ով, մահացածների թիվը՝ 10 503-ով։

ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի է առնում վարակվածների եւ մահացածների մասին միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք տրամադրվում են պետությունների կողմից։

Վարակման դեպքերի ավելի քան 41 տոկոսը, որոնց մասին հաղորդումները ստացվել են ԱՀԿ-ում անցած օրվա ընթացքում, բաժին է ընկնում Հարավարեւելյան Ասիային (271 611), երկրորդ տեղում է Եվրոպան (160 421), երրորդում՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան (147 852):

ԱՄՆ – ում վարակի առավել հաստատված դեպքեր են գրանցվել՝ 31 350 025։ Հաջորդում են Հնդկաստանը (15 321 089), Բրազիլիան (13 943 071), Ֆրանսիան (5 214 493), Ռուսաստանը (4 718 854), Մեծ Բրիտանիան (4 390 787), Թուրքիան (4 323 596), Իտալիան (3 878 994), Իսպանիան (3 428 354), Գերմանիան (3 163 308), Լեհաստանը (2 704 571) եւ Արգենտինան (2 694 014):

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից