Կորոնավիրուս 

ԵՄ-ում հաստատել են կապը Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառման և թրոմբոզի առաջացման դեպքերի միջև

analitik.am

 

 

Դեղամիջոցների հարցով եվրոպական գործակալությունը (ЕМА), գնահատելով Johnson & Johnson ընկերության պատվաստանյութն ստացած անձանց մոտ թրոմբոզի առաջացման վտանգները, հայտարարել է, որ հնարավոր կապ է հայտնաբերել պատվաստման և պատվաստվածների մոտ ծայրահեղ հազվադեպ բարդությունների առաջացման միջև:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, եվրոպական կառույցից հայտնել են, որ այդ պատվաստանյութի առավելությունը կորոնավիրուսի դեմ պայքարում և մահվան ելքերով դեպքերի դեմ զգալիորեն գերազանցում է բարդացումների վտանգը:

«ЕМА-ն հայտնաբերել է կապը պատվաստանյութի ներարկման և թրոմբոզի առաջացման չափազանց հազվադեպ դեպքերի միջև և հաստատում է, որ վտանգ/օգուտ ընդհանուր հարաբերակցությունը դրական է մնում: Թրոմբոզի առաջացման վտանգի մասին տեղեկությունը պետք է ավելացվի արտադրանքի նկարագրությանը»,- ասվում է վերահսկիչ մարմնի հաղորդագրության մեջ:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից