Հասարակություն 

Ո՞վ կփոխարինի Մոուրինյոյին

analitik.am

 

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոն երեկ հեռացվել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ահա և ինչպես գրում են անգլիական հեղինակավոր մարզական լրատվամիջոցները, լոնդոնցիների ղեկավարությունն արդեն իսկ սկել է նոր գլխավոր մարզիչ փնտրել։

Ըստ տարբեր հրապարակումների՝ Մոուրինյոյին ամենայն հավանականությքամբ կփոխարինի գերմանական «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։ Ասում են՝ Նագելսմանը գիտի լոնդոնյան ակումբի հետաքրքրության մասին և պատրաստ է նրանց միանալ ամռանը: Խնդիրը կարող է լինել պայմանագիրը, որն ուժի մեջ է ևս երկու տարի գերմանական ակումբի հետ:

Վաղաժամկետ դադարեցման համար լոնդոնցիները ստիպված կլինեն վճարել 10 միլիոն ֆունտ ստեռլինգ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից