Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը որոշել է Մանե Թանդիլյանին «օգտագործել» Էդմոն Մարուքյանի դեմ. «Ժողովուրդ»

analitik.am

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 20-ի հնարավոր ընտրություններից առաջ իշխանությունը պայքարի մի քանի թիրախներով է գնում: Քանի որ տարբեր հարցումներ ցույց են տվել, որ ՀՀ-ում քաղաքականապես չկողմնորոշված որոշ զանգված թեքվում է դեպի «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմը, իշխանությունը որոշել է ոչնչացնել նրանց ձայները:

Լուրեր են պտտվում այն մասին, որ պատերազմից հետո Արցախի սոցիալական հարցերի նախարար դարձած Մանե Թանդիլյանին իշխանությունները որոշել են բերել, դարձնել «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության լիդեր: Նպատակն այն է, որ նախկին ԼՀԿ-ականը կարողանա Էդմոն Մարուքյանի գլխավորած ուժի ձայներից պոկել:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը պատգամավոր է դարձել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, այնուհետև հրաժարվեց պատգամավորի մանդատից արտերկրում բուժման գնալու նպատակով:

Իսկ 2020 սեպտեմբերից սկսված պատերազմից հետո Թանդիլյանը կրկին աշխատելու հայտ ներկայացրեց և նշանակվեց Արցախի սոցապնախարար` մինչ այդ հայտարարելով. «Պատերազմի ավարտից հետո այցելեցի Արցախ: Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ: Պարզապես ապրելու… Արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը` ապրել և ապրեցնել Արցախը հայերեն»: Բայց այս խոսքերից հետո կարծես թե Թանդիլյանը էլի զղջացել է և Արցախն ապրեցնելու փոխարեն որոշել է «ապրեցնել» «Իմ քայլին»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից