Հասարակություն 

Հայաստանում կանա՞յք են շատ մահանում կորոնավիրուսից, թե՝ տղամարդիկ. Պաշտոնական թվեր

analitik.am

 

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` առողջապահության նախարարությունը հրապարակում է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի:

2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919  դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 874:

COVID-19-ից մահերի  57% -ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ  43%-ը` իգական:

Մինչև 18 տարեկանների շրջանում արձանագրվել է մահվան մեկ դեպք:  63 տարեկանից բարձր անձնանց շրջանում` 3034 դեպք ( 76%):

ՀՀ ԱՆ

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից