Հասարակություն Տեսանյութեր 

Կապանում մի քանի հոգի ծափահարեցին Նիկոլ Փաշինյանին. Նրանց մոտ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա էր կանգնած

analitik.am

 

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Կապան քաղաք: Այստեղ ևս Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով:

Հատկանշական է, որ Կապանում, ի տարբերություն նախորդ երկու քաղաքների՝ Մեղրիի ու Ագարակի, Նիկոլ Փաշինյանին նաև ծափահարողներ եղան:

Ովքեր էին այդ փոքրաթիվ քաղաքացիները, հայտնի չէ, սակայն հարկ է նշել, որ նրանց հարևանությամբ էր կանգնած ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը, ով արդեն փոխել էր հագուստը, որը պատռվել էր ավելի վաղ:

Նույն շարքից