Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Գնացեք և զբաղվեք այդ հարցերով. Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետին ու ոստիկանապետին հատուկ հանձնարարական տվեց Մեղրիի դեպքերի վերաբերյալ

analitik.am

 

Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ ու կոշտ կերպով կարձագանքեն: Այս մասին Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Մեղրիի միջադեպի մասին:

«Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակը տպավորություն ստեղծի… Այսինքն, անկախ տպավորությունից, չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա ՀՀ-ում: Պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ ու հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի ու մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»,-ասաց նա:

Փաշինյանը նաև հետաքրքրվեց ՔԿ-ի ներկայացուցչից, թե ինչ գործողություններ են արվել այս պահի դրությամբ:

Հայտնվեց նաև, որ քրեական գործ կա հարուցված:

«Գնացեք և զբաղվեք այդ հարցերով»,-ասաց Փաշինյանը՝ խոսքի վերջում դիմելով ԱԱԾ պետին ու ոստիկանապետին:

Նույն շարքից