Հասարակություն 

Տարբեր գույնի ներկերով գրառումներ են արել նաև Օպերայի շենքին

analitik.am

 

Հուշարձանի վրա արված գրառումը կմաքրվի

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կոմունալ ծառայության բաժնի պետի տեղակալ Վարդան Աթաբեկյանն այսօր տեղում ծանոթացել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի նկատմամբ կատարված իրավախախտմանը, քննարկել՝ առանց հուշարձանին վնաս հասցնելու և հնարավորինս արագ այն նախնական տեսքի բերելու տարբերակներ։

Շրջայցի ընթացքում արձանագրվեց, որ տարբեր գույնի ներկերով գրառումներ կային արված նաև Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ

 

Նույն շարքից