Ռազմական 

Հավանական եմ համարում հունիս-հուլիսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա. Հրանտ Բագրատյան․ News.am

analitik.am

 

Հետևելով Ադրբեջանի կողմից ռազմական գնումների մասին տեղեկատվությանը, շատ հավանական եմ համարում հունիսի երկրորդ կեսին կամ հուլիսի առաջին կեսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ երբ Ալիեւը ասում է Զանգեզուր, նկատի ունի նաեւ Վայքն ու Եղեգնաձորը, գրում է  News.am-ը։

Նրա խոսքով, աշխարհը չի դատապարտում Ալիեւին եւ այն տպավորությունն  է, որ աշխարհն ասում է՝ Զանգեզուրն էլ տվեք, թող հանգստանա. «Այստեղ արդարություն չկա: Թույլ կողմը հայերն են, թող հայերի հաշվին հարցը լուծվի: Կարծում եմ՝ ՀՀ նախագահն ու վարչապետը Սյունիք այցելելով, հավանաբար ինչ-որ տեղեկատվություն ունեն, եւ հիմա եթե Սյունիքը տան էլ, իբր պատերազմ եղավ, Ադրբեջանը վերցրեց: Ես այդպես եմ գնահատում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նույն շարքից