Հասարակություն Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյաին էլ են էդ նույն համարով թղթից տվե՞լ, որ հանկարծ գերի չընկնի. Գրիգորյան

analitik.am

 

Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀԱՄԱՐՈՎ ԹՈՒՂԹ ՏՎԵ՞Լ ԵՆ

Փաշինյանը գիշերով գնաց Սյունիք, Շուռնուխ էլ այցելեց։ Ժամանակին էդ ճանապարհահատվածով անցնելու համար հատուկ ծառայությունները մի թուղթ էին տալիս, վրան են համար էր գրված, որ հանկարծ գերի ընկնելու վտանգ լիներ` զանգահարեի, ահազանգեիր։

Հիմա ՀՀ վարչապետին էլ են էդ նույն համարով թղթից տվե՞լ, որ հանկարծ գերի չընկնի։ Ծիծաղելի է։ Նույնքան ծիծաղելի, որքան ողբալի է նրա` ալիևի հոխորտանքներին պատասխանելու համար Սյունիք գնալը։

Քաղտեխնոլոգները ալիևի` Սյունիքը ադրբեջանին միացնելու երեկվա հայտարարությունից հետո որոշել են, որ իրավիճակին լավագույն պատասխանը կդառնա Փաշինյանի Սյունիք գնալը։ Ինքն էլ քաղտեխնոլոգներին հլու լսել է ու գնացել։ Նրանց որ հաստատ բանի տեղ դնում է։

Երևանում հայերի հանդեպ գելխեղդը վախենում է ՅԱՆ ազգանուն չունեցողներին պատասխան տալ, Բաքվին սաստել։ Ստացվում է, որ նա, որը պատրաստ է պատժել հայրենակիցներին, ունակ չէ թշնամուն անգամ մի թթու խոսք ասել։ Ձեռքը մանրերին է հասնում, խոշորներին պատասխանել վախենում է։

Էստեղ ձեռքի տակ իրավապահներն են, ուժայինները։ Էստեղ լռեցնելը մատի ճտոցով կստացվի, բայց մի լեզվի ճպոց ալիևին չի ուղղի։ Ծանր օրեր ենք ապրեւմ։ Երանի չտեսնողներին»։

 

 

 

Նույն շարքից