Քաղաքականություն 

Իմքայլական պատգամավորը հայտնեց, որ այլ պաշտոնի է անցնելու

analitik.am

 

Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, սույնով տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Միաժամանակ հայտնում եմ, որ գործունեությունս շարունակելու եմ գործադիրում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արմավիրի մարզի բնակիչներին՝ ինձ տրված վստահության քվեի համար։ Շնորհակալ եմ նաև ԱԺ գործընկերներիս, Արմավիրի մարզային իշխանություններին, ինչպես նաև ՏԻՄ ղեկավարներին՝ համատեղ աշխատանքի համար։

Պատգամավորական գործունեությանս ընթացքում փորձել եմ հնարավորինս հասանելի լինել քաղաքացիներին, լսել նրանց խնդիրները և գտնել լուծումներ։ Հիմա առավել քան երբևէ մեր երկիրն ունի բոլորիս աջակցության և հոգածության կարիքը, ուստի սիրենք միմյանց, ներողամիտ լինենք և համատեղ ջանքերով գործենք ի փառս Հայաստանի Հանրապետության»։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից