Հասարակություն Տեսանյութեր 

Փողային հարցերի շուրջ վեճի ժամանակ մետաղյա մահակով խփել էր, հետո դանակահարել 22-ամյա ընկերոջը/տեսանյութ/

analitik.am

 

Ապրիլի 8-ի առավոտյան ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով 22-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել։
Օպերատիվ խումբը մեկնել էր բժշկական կենտրոն։

Ու թեև տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր՝ իբր անզգուշության հետևանքով է վնասվել, օրեր անց իրավապաhները պարզեցին եղելությունը: Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ տուժողին տանը, փողային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ, մետաղյա մահակով խփել և դանակահարել էր ընկերը՝ Մասիս քաղաքի 37-ամյա մի բնակիչ։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 15-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մասիսի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից