Հասարակություն Քաղաքականություն 

Ի՞նչ նպատակով էր Փաշինյանն այսօր Սյունիք գնացել

analitik.am
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլն այսօր բացառապես մեկ նպատակով էր Սյունիք գնացել՝ ցույց տալ Ալիևին, իբր իրավիճակն այնտեղ իր հսկողության տակ է: Նախատեսում էր գաղտնի մի քանի հանդիպում անցկացներ, կադրեր հավաքեր ու այդպես հեղինակավոր առաջնորդ ներկայանար:

Զուգահեռ հայ հանրությանը պետք է խաբեր: Ուզոմ էր ցույց տար, իբր Սյունիքը գլխավոր շտաբի պես ոտքի է կանգնում իր առջև: Չստացվեց:

Իրականում սյունեցիներն այսօր չափազանց կարևոր խնդիր լուծեցին մեր պետության և ժողովրդի համար: Աշխարհաքաղաքական մասշտաբի խնդիր: Թերևս առաջին անգամ կապիտուլյացիայից հետո այսօր բոլորը տեսան, որ հայ ժողովուրդը դեռ գործոն է, դեռ կամք ունի ու կարողանում է իր կամքը թելադրել թե՛ դավաճան իշխանությանը, թե՛ ալիևաէրդողանական դաշինքին և թե՛ աշխարհաքաղաքական կենտրոններին»:

 

 

 

Նույն շարքից