Քաղաքականություն 

Մանե Գևորգյանը ոչ պրոֆեսիոնալ վարք է դրսևորել

analitik.am

 

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Մանե Գևորգյանը հերթական անգամ ոչ պրոֆեսիոնալ վարք է դրսևորել։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերթական անգամ ցուցադրել է իր ոչ պրոֆեսիոնալիզմը: Նա 5֊րդ ալիքի լրագրող Անուշ Միրզոյանին ասել է. «Երբ դուրս գաք «5-րդ ալիքից» գուցե Փաշինյանը պատասխանի ձեր հարցերին»:

Վարչապետի մամուլի խոսնակը լրագրողների միջև տարանջատում դնելու իրավունք չունի, մինչդեռ շարունակում է նույն ոճով, ինչ վարչապետն ու իշխանական շատ պատգամավորներ:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Մանե Գևորգյանին հարգել լրագրողների աշխատանքն ու հիշել, թե ինչում է կայանում մամուլի քարտուղարի դերը»:

Նույն շարքից