Հասարակություն 

100 մլն դրամ կտրամադրվի վիրավոր զինվորին Գերմանիայում բուժելու համար

analitik.am

 

ՀՀ կառավարությունը շուրջ 100 մլն դրամ կտրամադրի արցախյան պատերազմում վիրավորված Արսեն Արթուրի Յավրույանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար։ Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Նախագծում նշված է, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից 2021 թվականի մարտի 2-ին դրական եզրակացություն է տրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Արսեն Յավրույանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու հարցին։

Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 95 509 100 դրամ, որը ներառում է զինվորի հետազոտման և բուժման, ինչպես նաև կեցության և ճանապարհածախսի համար անհրաժեշտ գումարները։

 

 

Նույն շարքից