Տեսանյութեր Տնտեսություն 

Նիկոլ Փաշինյանի ասածը չի նշանակում, որ ինքը դժվարանում է հաց առնի. Վահան Քերոբյան

analitik.am

 

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին գնաճի մասին՝ նշելով, որ նույնիսկ 1 միլիոն դրամ աշխատավարձ  ստացող վարչապետն է նեղսրտում դրանից:

«Ես չեմ լսել, որ վարչապետը նեղսրտի»,-ասաց նախարարը:

Երբ լրագրողներից մեկը մեջբերեց վարչապետի խոսքերը, որ գնաճ կա, նախարարն ասաց. «Դա չի նշանակում, որ ինքը դժվարանում է հաց առնի: Իհարկե մենք այդ հարցն ընդունում ենք հասարակ քաղաքացու տեսանկյունից»:

Նախարարն ասաց, որ գնաճի հարցը գտնվում է Էկոնոմիկայի նախարարության ու ԿԲ-ի կիզակետում, ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից