Հասարակություն Տեսանյութեր 

Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այդ անլվայի ասածը. Վահե Հակոբյանը՝ իմքայլական պատգամավորի մասին

analitik.am

 

Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այդ անլվայի ասածը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վահե Հակոբյանը՝ խոսելով իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանի հայտարարության մասին, որ «Էտ Սյունիքում որևէ մեկն անպատիժ չի մնալու»:

Ինչ վերաբերում է Սյունիքում իշխանությունների վարկանիշին, Հակոբյանը, մեկնաբանելով իշխանական պատգամավորներից մեկի հայտարարությունը, թե իրենք բարձր վարկանիշ ունեն մարզում, ասաց. «Բա հո չեն ասելու, որ վարկանիշ չունեն, տապալել են ամեն ինչ, ուզում են մի քիչ էլ տապալեն հետո գնան»:

«Նիկոլն այսքան շրջագայում է մարզերում, մյուս մարզերում էլ է տափուկի նման գնում, տեսեք՝ քանի հոգի են գնում հանդիպման: Բացի երեխաներից, ում էս անբարոյականները բերում են, ով է գնում հանդիպման:

Իսկ Սյունիք այն ուղղորդվել է ինչ-որ մեկի կողմից: Եթե իրենց կարճ խելքով կարծում են, թե հասել են իրենց նպատակին, սխալվում են:

Սյունիքում ապրում է 145 հազար մարդ, մեծամասնությունը Նիկոլին ատում է ու շատ լավ է հասկանում, թե ինչ բերեց նա Սյունիքի գլխին:

Սյունեցին չի բարձրացնում միայն Սյունիքի հարցը, բարձրացնում է մեր պետականության հարցը»:

Նույն շարքից