Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ալիևն ու Էրդողանն իրենց սեփական իշխանությունն են ձևավորել Հայաստանում. Նարեկ Մալյանը զգուշացրեց, որ սա հայի ու թուրքի կռիվ է՝ ազատագրական պայքար

analitik.am

 

Սա հայի և թուրքի կռիվ է Երևանի փողոցներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նարեկ Մալյանը՝ խոսելով Սյունիքում տեղի ունեցածի ու դրան հաջորդած գործողությունների մասին. «Մենք մի քիչ շուտ էինք հասկացել այդ ամենը: Մոտ 3 տարի առաջ սկսեցինք իրազեկման ու պայքարի ակցիաները: Հիմա արդեն ամբողջ հանրության համար է ակնհայտ, որ Ալիևն ու Էրդողանն իրենց սեփական իշխանությունն են ձևավորել Հայաստանում:

Այն իշխանությունը, որը հետապնդում է արժանապատիվ հայերին, ովքեր թուրքերին սատկացրել են ռազմի դաշտում, այդ մարդկանց հիմա սեփական կարծիք ունենալու համար հետապնդում են: Չեմ կարծում, թե իսկական հայերը կվախենան ինչ-որ բանից: Ավելին՝ ակնհայտ է, որ այս իշխանությունը փողոցում որևէ անելիք չունի, չունի այն աջակցությունը, որը ձեռք էր բերել մարդկանց խաբելու արդյունքում»:

Մալյանի խոսքերով, Ալիևի դրածոյի նկատմամբ ատելությունն ավելի ու ավելի է ուժեղանում, իսկ վերջում կուլ է տալու բոլորին. «Ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ տարիներ շարունակ մարդու իրավունքների մասին վայրահաչած տարբեր խմբակներ՝ սորոսկաններ, հիմա ողջունում են 37 թվականի գալուստը Հայաստան, մարդկանց խոսքի սահմանափակումները, ազատազրկումները:

Հանրությանը խնդրում եմ սա արձանագրել, որպեսզի, երբ այս ամեն ինչը պտտվի իրենց դեմ, որևիցե մեկի բերանից ոռնոց չլսենք: Այդ մարդիկ սպասարկում են Ալիևի օրակարգը, ով դուրս է գալիս այդ օրակարգից, նրանց դեմը փող են շպրտում ու նրանք սկսում են վայրահաչել: Հիմա արդեն սկսել են սյունեցի-երևանցի բաժանում անել»:

«Այս իշխանությունը մինչև վերջ կառչելու է աթոռից, նրանց կտրելու ենք հանենք աթոռից: Պրոցեսն արդեն սկսված է, մարդիկ չեն համակերպվելու այս կեղծիքի, թուրքական քարոզի, ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հետ: Մենք լինելու ենք այն մարդկանց կողքին, ովքեր գործողություններով կնպաստեն այս թուրքական իշխանությունների հեռացմանը»,-ասաց նա:

Մալյանը նաև խորհրդանշական համարեց, որ այս ամեն ինչը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին. «Հիմա էլ թուրքերի դրած իշխանություններն առաջ են տանում թուրքական օրակարգը: Եթե չեք հավատում, փորձեք որևէ բան ասել թուրքերի դեմ»:

Նույն շարքից