Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինձ համար՝ որպես տղամարդու, ամոթ կլինի, եթե չհասնեմ մեր աղջիկների սահմանած նշաձողին. Նարեկ Մալյան

analitik.am

 

Սա ազատագրական պայքար է, մենք պետք է թուրքերին վռնդենք մեր երկրից: Այս մասին Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նարեկ Մալյանը:

Հիշեցնենք, որ այս պահին ՔԿ-ում է գտնվում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ում այստեղ գտնվելը կապ ունի Սյունիքում երեկվա հայտնի դեպքերի հետ:

«Թուրքերը եկել իշխանությունը գրավել են, մեզ էլ ուզում են թուրք սարքել: Գնացել ու լիզել են Ալիևի կոշիկները, ուզում են, որ մենք էլ լիզենք: Մենք չենք ուզում լիզել, ոնց ասեն, չենք անելու: Դուք անում եք, հաճույք եք ստանում: Դուք պետք է վռնդվեք այս երկրից, տեղ չունեք: Եթե այս պայքարի ընթացքում մեզ պետք է բանտարկեք, մենք պատրաստ ենք: Որևէ օրենք չկա աշխարհում, որն ինձ կստիպի թուրքին գովալ: Եթե դրա համար կա ցմահ ազատազրկում, ես պատրաստ եմ: Մենք պատրաստ ենք օրենքով նախատեսված մեր պատիժը կրել, բայց ետքայլ չի լինելու: Ուսապարկերը պատրաստ են թուրքի կոշիկ լիզել, թող լիզեն, մենք չենք լիզելու: Այդ ուսապարկերի քթերից բերելու ենք, էտ թուրքի կոշիկները զոռով մտցնելու ենք բերանները»,-ասաց նա:

Մալյանի խոսքերով, ապրիլի 7-ից հետո կանայք ու աղջիկներն ազատագրական պայքարի նշաձողն այն աստիճանի են բարձրացրել, որ իր համար՝ որպես տղամարդու, ամոթ կլինի, եթե դրան չհասնի. «Այդ աղջիկներից վախեցած են իշխանությունները: Էլ չեմ ասում, թե ինչքան են վախեցած սյունեցիներից»։

Նույն շարքից