Հասարակություն 

Մենք կստանձնենք 2 գյուղի՝ Սյունիքի Խնածախ և Կոռնիձոր գյուղերի աջակցությունը. Կարին Տոնոյան

analitik.am

 

Հայրենիքը սկսվում է սահմանի գյուղից:

Մենք ամեն ինչով պարտական ենք մեր սահմանամերձ գյուղի բնակչին՝ իր ամենօրյա, ամենժամյա ապրած ու զգացածի համար, իր գյուղը չլքելու ու մեր երկրի դռները պահելու համար: Ուստի առաջարկում եմ բոլոր կազմակերպություններին, բանկերին, առևտրային կամ արդյունաբերական կազմակերպություններին դառնալ սահմանամերձ որևէ գյուղի աջակից-բարեկամ և աջակցել ինչով կարող ենք:

«Հայ ասպետ» հիմնադրամի և «Որդուս» հկ-ի կառավարման խորհուրդների համաձայնությամբ մենք կստանձնենք 2 գյուղի՝ Սյունիքի Խնածախ և Կոռնիձոր գյուղերի աջակցությունը: Կաջակցենք դպրոցին ու համայնքին՝ ինչով կարող ենք:

Կարին Տոնոյան

Նույն շարքից