Տեսանյութեր Քաղաքականություն 

Սյունիքում հնչած հայհոյանքներն ուղղում եմ դրանք հնչեցնողներին. Հրաչյա Հակոբյանն ասաց, որ սա ասում է նաև որպես Նիկոլ Փաշինյանի աներձագ

analitik.am

 

Այդ հայհոյանքները չեն մնալու անպատասխան, չեն մնում անպատասխան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Հրաչյա Հակոբյանը՝ խոսելով Սյունիքի երեկվա դեպքերի մասին. «Ես հիմա կարող եմ ասել որպես քաղաքական թիմի անդամ, որպես Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ, դուք ինձ սիրում եք ներկայացնել որպես աներձագ, դավաճանն էլ են իրենք, կապիտուլյանտն էլ են իրենք:

Բոլոր հայհոյանքները, որոնք ասել են, բառ առ բառ, տառ առ տառ ուղղում եմ իրենց: Եթերից չեմ կարող նման արտահայտություններ հնչեցնել: Այն հայհոյանքները, որոնք նրանք հնչեցնում էին Փաշինյանին ու նրա կողմնակիցներին, ուղղում եմ նրանց ու նրանց քաղաքական հայրերին»:

Ովքեր են եղել կազմակերպիչները, Հակոբյանն ասաց, որ տարբեր մարդիկ կարող են լինել. «Այդ մարդիկ այն մարդիկ են, ովքեր տարբեր տեղեր ներկայանում են նույն դեմքով: Ինձ համար ակնհայտ է, որ դա կազմակերպված ակցիա էր: Այդ մարդիկ Երևանում էլ, Սյունիքում էլ նույն դեմքերն են»:

Նույն շարքից