Քաղաքականություն 

Օնիկ Գասպարյանը ստում է. Արմեն Գրիգորյան

analitik.am

 

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահ է, որ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ իրենց հրապարակած նյութերը բավարար են, որպեսզի հանրությունն իրեն հուզող հարցերի պատասխանը ստանա: Նրա խոսքերով, միայն մի փոքր խմբակ կարող են պնդել, որ հարցերի պատասխանները չեն տրվել. «Ես խորհուրդ եմ տալիս, որ մեր հրապարակումները երբեք առանձին չկարդան: Պետք է բացել Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, բոլոր տողերը կարդալ, հետո բացել մեր գաղտնազերծած հատվածները: Երբ ասում է, որ հունիսի 8-ին նշանակվելուց մի քանի օր հետո ԱԽ-ին է ներկայացրել ռազմաքաղաքական տարածաշրջանային իրավիճակը, բացում ենք ԱԽ նիստի օրակարգը, տեսնում ենք, որ Օնիկ Գասպարյանը զեկույց չունի: Այդտեղ հասկանում ենք, որ սուտ է ասում»:

«Անցնում ենք մյուս հարցին, երբ ասում է, որ պատերազմը պետք է կանգնեցնել: Դուք հասկանում եք չէ՞, գեներալը, ով 2-3 օր հետո առաջարկում է կանգնեցնել պատերազմը չի կարող ասել, որ Ջաբրայիլում հաջողություններ ունենք: Չի կարող ասել, որ թշնամին որևէ առաջընթաց չունի: Որևէն ես կարող եմ հասկանալ, որ դիրք չեն գրավել: Ոնց կարող է Օնիկ Գասպարյանը իր տեքստում ասի՝ կանգնեցրեք 2-3 օրում, որը սուտ է, իսկ զեկույցում ասի, որ թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել, ասի, որ բանակն իր խնդիրները կատարում է ու շարունակելու է կատարել: Մեր հրապարակած տեքստը բավարար էր, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է տեղի ունեցել: Եթե մենք ամբողջ տեքստն էլ հրապարակենք, կարող ա այդ խմբակը պահանջի, որ վիդեո հրապարակենք, թե ով ինչքան ջուր է խմել: Հրապարակված մասը բավարար է հստակեցումների համար»,-հավելեց նա:

 

Նույն շարքից