Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը Շուռնուխում հանցագործությո՞ւն է գործել /տեսանյութ/

analitik.am

 

Շուռնուխցի համեստ ընտանիքի տուն ՝ տան տերերի կամքին հակառակ, մուտք գործելը, այն էլ պաշտոնեական դիրքն օգտագործելով, հանցագործություն է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասով:

Հոդված 147.

Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը

1․Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2․Նույն գործողությունները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3․Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

Նույն շարքից