Հասարակություն Քաղաքականություն 

Հրաչիկ է, Հրաչուհի է, ինչ է, կհրավիրեմ առանց ոստիկանների իմ հետ մենախոսության․ Վահե Հակոբյան

analitik.am

 

«Ես նույն այդ Հրաչիկին, Հրաչիկ է, Հրաչուհի է, ինչ է, կհրավիրեմ առանց ոստիկանների իմ հետ մենախոսության, թե այդ մենախոսությունը ոնց կավարտվի , ես պատկերացնում եմ, կբավարարի՞ իր դուխը, որ գա կանգնի իմ դիմաց և ասի, թե Սյունիքում ինչ է, ոնց է »։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Հրաչիկ Հակոբյանի հայտնի հայտարարությանը՝ սյունեցիներին բերման ենթարկելու մասին։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների՝ իշխանության կողմից չեղարկմանը, Վահե Հակոբյանն ասաց, որ եթե նման բան լինի, ավելի կբարդացնեն իշխանության վիճակը և այդ դեպքում ընտրության կարիք էլ չի լինի։ Վահե Հակոբյանը նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում ունի 7-8 տոկոս վարկանիշ։

Նույն շարքից