Իրավական Հասարակություն 

Դատարանից պահանջում ենք կատարել իր պարտականությունը և չտրվել սադրանքներին․ փաստաբան

analitik.am

Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքի քննարկումը մակագրվել է դատավոր Շահվերդյանին։ Վերջինիս կազմից քիչ առաջ զանգեցին ինձ և ասացին, որ բողոքի քննարկումը տեղի է ունենալու վաղը ՝ ժ. 18:30-ին , քանի որ քննիչին հարմար չի մինչ այդ։ Վերջինս դատարանին հայտնել է, որ ծանրաբեռնված աշխատում են։

Դատարանի աշխատակազմին ասացի, որ դատարանը պարտավոր է այս բողոքը քննարկել առաջնահերթության կարգով, քննիչի չներկայանալու հարցը թող դատարանը դատական նիստով քննարկի և որոշի, մինչդեռ կազմից պատասխանեցին, որ դատարանը նաև հերթապահ է, այս պահին այլ գործեր ունի անելու։

Հետաքրքիր է ի՞նչ հույժ կարևոր գործերի մասին է խոսքը, երբ հարցը վերաբերում է անհապաղ քննարկման բողոքին, մարդու ազատության հարցին։

Ինչ վերաբերում է քննիչի դիրքորոշմանը, ապա հիշեցնեմ, որ այս գործով քննաչական խումբ է ձևավորված, որի մեջ մտնում են տասնյակ քննիչներ։

Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, ինչին մասնակից է դարձել նաև ՀՀ ՔԿ-ն։

Իսկ Դատարանից պահանջում ենք կատարել իր պարտականությունը և չտրվել սադրանքներին, չմտնել դրա տակ»։

Նույն շարքից