Քաղաքականություն 

Կարևոր ձեռքբերում․ Խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանի կողմից չէին հրավիրվել Ալի Նագիևը և Վիլայաթ Էյվազովը

analitik.am

 

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի կարևոր ձեռքբերում․ 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում Արցախյան պատերազմին մասնակցած արժանապատիվ և հայրենասեր սյունեցիներին պատժելու և զանգվածային ձերբակալություններ իրականացնելու նպատակով հրավիրված խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանի կողմից չէին հրավիրվել (կամ հրավիրվել էին, բայց չէին եկել) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը և Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը։

Հավանաբար, վստահել են իրենց հայ գործընկերների «ուժին» և «կարողություններին», որով նրանք Հայաստանի մի քաղաքից մյուսը կարող են գնալ միայն ռուսական դրոշով մեքենայի ուղեկցությամբ, բայց տեղ հասնելուն պես՝ ամենախիստ ձևով պատժեն հայրենիքի դավաճանից տարբերվող կարծիք ունեցող մարդկանց»։

Նույն շարքից