Իրավական Տեսանյութեր 

Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի հրազեն են հայտնաբերել/տեսանյութ/

analitik.am

Ապրիլի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։
Քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Թաիրով գյուղի 29-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։

Ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվեց կարճեցված փողով ու խզակոթով հրազեն` լիցքավորված 16 մմ տրամաչափի երկու փամփուշտով և նույն տրամաչափի ևս մեկ փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից