Բարի օր Հասարակություն Քաղաքականություն 

Հոգնե՞լ եք, միանգամից տարեք ձեր կնոջը, մորը, քրոջը հանձնեք թուրքերին, հանգիստ ապրեք. Անի Հովհաննիսյան

analitik.am
ՎԵՏՕ հասարակական քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր տաքսու վարորդն ասում է, թե հոգնել ենք արդեն այս միտինգներից... Ես ամեն օրվա կտրվածքով օգտվում եմ տաքսիներից և գրեթե ամեն օր լսում եմ այս նույն արտահայտությունն, այսօր, երբ արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հանգստյան օր ունեցել, երբ եմ վերջին անգամ գոնե երեկոյան տանը եղել, երբ եմ վերջին անգամ կարողացել հանգիստ քնել, այլ ոչ թե ուղեղիս համոզել, որ անջատվի, որպեսզի հնարավոր լինի քնել, այդ վարորդին ուղղակի պատասխանեցի՝ հոգնել եք, միանգամից տարեք ձեր կնոջը, մորը, քրոջը հանձնեք թուրքերին, հանգիստ ապրեք, ինչի՞ եք իզուր հետաձգում այդ պահը:

Վարորդը զարմացած նայեց դեմքիս, որից հետո ամբողջ ճանապարհին բացատրեցի, թե ինչու ընթացող գործընթացները ոչ թե ինչ-որ միտինգներ են, այլ ազգային ազատագրական պայքար, կռիվ հանուն գոյության, հանուն մեր ապրելու իրավունքի:

Կարծես, հասկացավ, բայց անկեղծ, ես ոչ թե հոգնել եմ, այլ գերհոգնել եմ բացատրելուց բաներ, որոնք ակնհայտ են, բայց պետք է բացատրել, պետք է հանել շատերին անտարբերության թմբիրից, ի վերջո մենք որպես ազգ կամ ունենք արժանապատվություն, նամուս, թասիբ, կամ չունենք: Արդեն իսկ ուշացած ենք փորձում ապացուցել, մի քիչ էլ ուշացնենք, սերնդեսերունդ անինքնասեր ուլի պիտակը ճակատներիս ենք ապրելու...»։

 

Նույն շարքից