Հասարակություն Միջազգային 

Աշխարհը «ինքնաոչնչացման ուղու վրա է»․ Հռոմի պապ

analitik.am

 

Աշխարհը «ինքնաոչնչացման ուղու վրա է»,- նախազգուշացրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է AP-ն:

Երկրի համաշխարհային օրվա կապակցությամբ տեսաուղերձում Պապը նշել է, որ քաղաքական առաջնորդները հնարավորություն ունեն «ավելի լավ դրսեւորել իրենց»՝ յուրացնելով սոցիալական անարդարության դասերը, որոնք դրսեւորվել են համավարակի ընթացքում:

«Ե՛ւ համաշխարհային աղետները, ե՛ւ COVID-ը, ե՛ւ կլիման ցույց են տալիս, որ մենք չենք կարող դատարկ ժամանակ վատնել: Ժամանակը ճնշում է մեզ, եւ, ինչպես ցույց տվեց COVID-19-ը, մենք ունենք այս խնդիրը լուծելու միջոցներ: Մենք ունենք միջոցներ: Գործելու ժամանակն է, մենք հնարավորությունների սահմանին ենք»:

Նրա խոսքով՝ դժվարությունները, որոնց մարդկությունը բախվեց համավարակի հետեւանքով, պետք է դրդեն առաջնորդներին ձգտել նորարարությունների եւ գյուտերի` մոլորակն ավելի լավ պաշտպանելու համար:

Նա կոչ է արել «աշխարհի բոլոր առաջնորդներին գործել համարձակ, արդար եւ միշտ մարդկանց ճշմարտությունն ասել, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպես պաշտպանվեն մոլորակի կործանումից եւ ինչպես պաշտպանեն մոլորակը կործանումից»:

 

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից